National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
14.10.2021
Ուշադրության կենտրոնում ԲՏՃՄ (STEM) առարկաներն են
1 / 10

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ քննարկում՝ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական ու մաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաների կրթությանն ուղղված ծրագրերի մասով:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ  սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ հանձնաժողովի անդամ մի շարք պատգամավորներ, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը, Ֆինանսաբյուջետային գրասենյակի ղեկավարը եւ ոլորտի փորձագետներ:

Քննարկմանը նշվել է, որ Կառավարության ծրագրի համաձայն՝ 2026 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտում տարեկան շրջանառությունն աճելու է՝ 200 մլրդից հասնելով շուրջ 500 մլրդ դրամի:

Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է, որ մինչեւ 2026 թվականը ոլորտի մասնագետների թիվն ավելանա շուրջ 16 հազարով, այսինքն՝ յուրաքանչյուր տարի միջինում անհրաժեշտ են լինելու ավելի քան 3 հազար նոր մասնագետներ:

Որոշվել է ԲՏՃՄ (STEM) ուղղություներով դպրոցներում լաբորատորիաներ հիմնելու եւ ճարտարագիտական, ռոբոտաշինական խմբակների զարգացման բյուջետային ծրագրերի մասով սահմանել արդյունքային արդյունավետ ցուցանիշներ, զարգացնել պետական ֆինանսավորմամբ ծրագրերի հաշվետվողականության մեխանիզմները:

Քննարկվել է նաեւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ Էկոնոմիկայի նախարարությունների ներգրավվածության կարեւորությունը հանրակրթության ոլորտում ծրագրերի իրականացման ընթացքում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am